Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Կրկին թամբին

Կրկին թամբին
05.06.2012 | 01:25

Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մեր տեղեկություններով, կրկին թամբին կլինի։ Ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրի` նա կստանձնի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը։ Գուցե սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ փոխվարչապետի պաշտոնն առանձնացվել է որպես առանձին կառույց։ Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին նշանակելու մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ